Աղցան « Նռնաքարե ապարանջան»

Բարդությունը
Միջին
Սնվելու կուրս
Ընթրիք
Ավելացվել է
1 հատ
Հավ
4 հատ
Ձու
1 հատ
Բազուկ
2 հատ
Սոխ
100 գրամ
Ընկույզ
1 կապ
Մաղադանոս
1 հատ
Նուռ
0 Ճաշակի
Մայոնեզ
0 Ճաշակի
Բուսայուղ
0 Ճաշակի
Աղ
0 Ճաշակի
Պղպեղ (սև)
Աղցան « Նռնաքարե ապարանջան»
  1. Հավը եփել, սառեցնել , ոսկրահան անել և կտրատել մանր խորանարդիկների տեսքով։
  2. Կարտոֆիլը, բազուկը, ձուն եփել։ Մաքրել սոխը և մանր կտրատել։
  3. Մաքրել մաղադանոսը, լվանալ և թողնել քամվի։ Մաքրել նուռը, մանրացնել ընկույզը։
  4. Տապակել սոխը քիչ քանակության բուսայուղով, ավելացնել կտրատած միսը, համեմել աղով և պղպեղով և շարունակել տապակել 15-20 րոպե, անընդհատ խառնելով։
  5. Վերցնել հարթ ափսե, կենտրոնում տեղադրել բաժակ։
  6. Քերիչով անց կացնել կարտոֆիլը , լցնել բաժակի շուրջը և պատել մայոնեզով։
  7. Հաջորդ շերտը լցնել հավի մսի կեսը, պատել մայոնեզով, ապա վրան լցնել մանրեցված ընկույզը։
  8. Քերիչով անց կացնել ձուն, մանր կտրատել կանաչին, խառնել ձվի հետ և լցնել ընկույզի շերտի վրա և նորից պատել մայոնեզով։
  9. Տեղադրել հավի մնացած մասը և նորից պատել մայոնեզով։
  10. Բազուկը անց կացնել քերիչով, լցնել վերին շերտի վրա, քսել մնացած մայոնեզը և վրան ցանել նռան հատիկները:
  11. Մատուցելուց առաջ աղցանի կենտրոնից հանել բաժակը:

Մեկնաբանություն չկա, արտահայտեք Ձեր կարծիքը, մեկնաբանե՛ք առաջինը!

Добавить комментарий

Note: Comments on the web site reflect the views of their authors, and not necessarily the views of the socialchef internet portal. Requested to refrain from insults, swearing and vulgar expression. We reserve the right to delete any comment without notice explanations.

Your email address will not be published. Required fields are signed with *

*
*