Իմամ բայալդի

Բարդությունը
Միջին
Սնվելու կուրս
Լանչ
Ավելացվել է
5 հատ
Սմբուկ
5 հատ
Կանաչ պղպեղ
5 հատ
Կարմիր պղպեղ
2 հատ
Սոխ
4 պճեղ
Սխտոր
1 բաժակ
Բուսայուղ
1 հատ
Կծու ծիծակ
0 Ճաշակի
Աղ
0 Ճաշակի
Պղպեղ (սև)
0 Ճաշակի
Խառը կանաչի
Իմամ բայալդի

Երբ բուսայուղը շատ եք լցնում և սմբուկները ամբողջությամբ ընկղմվում են մեջը, շատ ավելի քիչ են ներծծում յուղը, քան քիչ լցնելու դեպքում: Ամեն դեպքում, տապակելուց հետո բանջարեղենը դրեք մի քանի շերտ թղթե անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ ձեթը ներքաշվի թղթի մեջ: Եթե, այնուամենայնիվ, բուսայուղը թավայի մեջ վերջանա, ավելացրեք միայն այն ժամանակ, երբ թավայի մեջ բանջարեղեն չլինի:

  1. Սմբուկի պոչիկները կտրել, կեղևահանել, լվանալ: Լվանալ նաև պղպեղը եւ լոլիկը: Մաքրել եւ լվանալ սոխն ու սխտորը:
  2. Սմբուկը կտրատել կամ կլոր շերտերով կամ տաշեղաձև: Կտրատել նաև լոլիկը, սոխն ու սխտորը:
  3. Թավայի մեջ բավականին շատ բուսայուղ լցնել, լավ տաքացնել: Սմբուկները տապակել:
  4. Տապակեք նաև պղպեղները՝ նախապես կտրատված կամ ամբողջական: Շատ քիչ բուսայուղով տապակեք սոխը, երբ լավ կարմրի, ավելացրեք սխտորը, ապա լոլիկը:
  5. Երբ լոլիկը իր հյութը դուրս տա, ավելացրեք տապակած սմբուկն ու պղպեղները, աղ և պղպեղ արեք, կրակը շատ ցածրացրեք, կափարիչը փակեք, և թողեք 10-15 րոպե բանջարեղենները միասին շոգեխաշվեն: Պարբերաբար խառնեք:
  6. Վերջում ավելացրեք կտրատած կանաչին եւ անջատեք:

Մեկնաբանություն չկա, արտահայտեք Ձեր կարծիքը, մեկնաբանե՛ք առաջինը!

Leave a Reply

Note: Comments on the web site reflect the views of their authors, and not necessarily the views of the socialchef internet portal. Requested to refrain from insults, swearing and vulgar expression. We reserve the right to delete any comment without notice explanations.

Your email address will not be published. Required fields are signed with *

*
*