Սնկով սպաս

Բարդությունը
Միջին
Սնվելու կուրս
Լանչ
Ավելացվել է
0 Ճաշակի
Ծիտրոն(չորացրած)
0 Ճաշակի
Բուսայուղ
0 Ճաշակի
Պղպեղ (կարմիր)
0 Ճաշակի
Աղ
1 հատ
Սոխ
4 հատ
Սունկ (ամբողջական)
1/2 բաժակ
Ձավար (խոշոր)
1 ճ.գ
Ալյուր
1 հատ
Ձու
2 ճ.գ
Թթվասեր
1/2 լիտր
Մածուն
3 հատ
Կոլոլակ
Սնկով սպաս

Կոլոլակը պատրաստել տավարի մսով,  ըստ կոլոլակի բաղադրատոմսի։

Կարելի է մատուցելուց նաև համեմ լցնել։

  1. Ձավարը նախապես խաշել: Ձուն կոտրել կաթսայի մեջ, ալյուրը լցնել վրան, խառնել: Ավելացնելլ մածունը և մածունի չափ սառը ջուր: Խառնել, կարելի է մեկ-երկու ճաշի գդալ թթվասեր ավելացնել, ավելի համեղ կստացվի:
  2. Սպասն անընդհատ խառնելով եփել մարմանդ կրակի վրա, մինչև եռալը: Ցանկալի է խառնել փայտե գդալով, այդպես սպասը չի կտրվի:
  3. Ավելացնել խաշած ձավարը, եռալուց հետո նաև տավարի մսով երեք կոլոլակ:
  4. Սունկը բարակ շերտատել, տապակել բուսայուղի մեջ, լցնել սպասով կաթսան: Նույն թավայում տապակել մանրացրած սոխը, համեմել կարմիր պղպեղով, ծիթրոնով, աղ անել:
  5. Սպասը լցնել մատուցվող ափսեի մեջ, վրան դնել սոխեռածը:

Մեկնաբանություն չկա, արտահայտեք Ձեր կարծիքը, մեկնաբանե՛ք առաջինը!

Leave a Reply

Note: Comments on the web site reflect the views of their authors, and not necessarily the views of the socialchef internet portal. Requested to refrain from insults, swearing and vulgar expression. We reserve the right to delete any comment without notice explanations.

Your email address will not be published. Required fields are signed with *

*
*