Տնական զեֆիր

Բարդությունը
Միջին
Սնվելու կուրս
Դեսերտ
Ավելացվել է
4 բաժակ
Շաքարավազ
2 ճ.գ
Դոնդող
1 թեյի գդալ
Կիտրոնի աղ
1/2 թեյի գդալ
Սոդա
Տնական զեֆիր
  1. Դոնդողը նախորոք թրջել 100 մլ ջրով։ Կաթսայի մեջ լցնել շաքարավազը, 1 բաժակ սառը ջուր, դնել մարմանդ կրակին և անընդհատ խառնել։ Եռման րոպեից սկսած , սպասել 3 րոպե և ավելացնել դոնդողը։
  2. Վերցնել կրակից և շարունակել խառնել , մինչև դոնդողը լրիվ հալվի։ Թողնել մի քիչ սառչի, մոտ 5 րոպե, ապա հարել միքսերով 5 րոպե, 5 րոպե թողնել հանգստանա, ապա նորից 5 րոպե հարել ։Ավելացնել կիտրոնի աղը և սոդան։
  3. Նորից սկսել հարելը 10 րոպե, սակայն ձեռքի հարիչով։ Թողնել զանգվածը հանգստանամոտ 20 րոպե։ Զանգվածը համարյա կրկնապատկվում է։
  4. Ապա լցնել նախորոք թրջած սկուտեղների վրա և թողնել սառչի։ Երբ զեֆիրը կսկսի պնդանալ, զգուշորեն դանակի ծայրով անջատել սկուտեղից։

Մեկնաբանություն չկա, արտահայտեք Ձեր կարծիքը, մեկնաբանե՛ք առաջինը!

Leave a Reply

Note: Comments on the web site reflect the views of their authors, and not necessarily the views of the socialchef internet portal. Requested to refrain from insults, swearing and vulgar expression. We reserve the right to delete any comment without notice explanations.

Your email address will not be published. Required fields are signed with *

*
*