Տորթ «Պելե»

Բարդությունը
Բարդ
Սնվելու կուրս
Դեսերտ
Ավելացվել է
3 բաժակ
Շաքարավազ
1 տուփ
Կակաո
5 հատ
Ձու
150 գրամ
Կարագ
1 տուփ
Վանիլին
1 թեյի գդալ
Սոդա
3 բաժակ
Ալյուր
700 մգ
Մածուն
0 Ճաշակի
Մրգային օշարակ
2 տուփ
Խտացրած կաթ
250 գրամ
Կարագ
Տորթ «Պելե»
  1. Շաքարավազը խառնել կակաոի հետ, ավելացնել ձուն և խառնելով ստանալ միասեռ զանգված։ 150 գր կարագը հալեցնել, մի քիչ թողնել հովանա և լցնել զանգվածի վրա։
  2. Լավ խառնել, ապա ավելացնել վանիլինը, մածունը, սոդան։ Վերջում ավելացնել ալյուրը և ստանալ խմոր։ Պատք է ստացվի պինդ թթվասերի խտության խմոր։
  3. Ձևամանը պատել յուղաթերթով և յուղել։ Խմորը բաժանել մասերի, ամեն անգամ լցնել 10 ճաշի գդալ խմոր և այդպես թխել բոլոր մասերը։ Յուրաքանչյուր մաս թխել 30 րոպե 180 աստիճանի տակ։
  4. Ջեռոցից հանելուց հետո բիսկվիթների վրա ցանել մրգային օշարակ։
  5. Կրեմի համար լավ հարել կարագը, աստիճանաբար ավելացնել եփած խտացրած կաթը և շարունակել լավ հարել։
  6. Բիսկվիթների սառչելուց հետո յուրաքանչյուր շերտի վրա քսել կրեմը։ Մի շերտը թողնել փշրելու համար։ Վերջում տորթի երեսն ու կողքերը պատել փշրանքներով։

Մեկնաբանություն չկա, արտահայտեք Ձեր կարծիքը, մեկնաբանե՛ք առաջինը!

Leave a Reply

Note: Comments on the web site reflect the views of their authors, and not necessarily the views of the socialchef internet portal. Requested to refrain from insults, swearing and vulgar expression. We reserve the right to delete any comment without notice explanations.

Your email address will not be published. Required fields are signed with *

*
*