Ինչպե՞ս ազատվել ավելորդ քաշից սպանախի միջոցով

spinache

Գիտնականների պնդմամբ՝ այս հրաշալի կանաչին կարող է նվազեցնել քաղցը և անառողջ սնունդ ուտելու ցանկությունը:

Ըստ healthyfoodhouse.com-ի՝ Լանդ համալսարանի գիտնականների կողմից վերջերս արված հետազոտություններն ապացուցում են, որ սպանախ ուտելը նվազեցնում է ախորժակը, իսկ սպանախի մեջ առկա թիլակոիդն օգնում է ազատվել ավելորդ քաշից:

Հետազոտությանը մասնակցում էին 38 գեր կանայք: Արդյունքները ցույց տվեցին, որ թիլակոիդը խթանում է այն հորմոնի արտազատումը, որը ազդանշաններ է ուղարկում ուղեղին, որ քաղցը հագեցվել է: Այս կերպ ախորժակը նվազում է: Ձեզ ախորժակը կառավարելով՝ նաև կառավարում եք այն, ինչ ուտում եք:

Գիտնականները նաև պնդում են, որ սպանախի հյութը վաղ առավոտյան՝ դատարկ ստամոքսին խմելով, կարող եք նվազեցնել ախորժակն ամբողջ օրվա համար:

No votes yet.
Please wait...

Դեռևս ոչ ոք չի մեկնաբանել, թողեք առաջին մեկնաբանությունը

Leave a Reply

Note: Comments on the web site reflect the views of their respective authors, and not necessarily the views of this web portal. Members are requested to refrain from insults, swearing and vulgar expression. We reserve the right to delete any comment without notice or explanations.

Your email address will not be published. Required fields are signed with *

*
*